Հեղինակ՝ Գյոզալ Գուսեյնովա
Ֆեմինիզմ բառը առաջին անգամ երրորդ դասարանում լսեցի ուսուցչից: Հետո հարցրեցի ավագ ընկերներիս, քույր-եղբայրներիս: Տղան բարկացած տոնով ինձ ասաց. Նշանակում է «Կանանց բողոք», որ նրանք ավելի շատ ազատություն են ուզում, իսկ աղջիկը ձայն չհանեց։ Մտածեցի՝ ի՞նչի դեմ բողոք կամ ի՞նչ էր նշանակում ազատություն։
Անցնում էին տարիներ, և ես ավելի լավ էի հասկանում, թե որն է խնդիրը: Կարդում էի կանանց իրավունքների մասին, ասես ամեն ինչ ծանոթ լիներ: Զննում էի, թե ինչպես են կանայք և տղամարդիկ իրենց պահում իմ շուրջը, և հենց այդ ժամանակ հասկացա, թե ինչ է նշանակում հայրիշխանական համակարգ: Ես, քանի որ մեծացել եմ հասարակության մեջ, որտեղ «կենսաբանությունը ճակատագիր էր», այսինքն՝ եթե դու կին ես, պետք է «ժամանակին» ամուսնանաս, երեխա ունենաս, մեծացնես ու կյանքդ նվիրես երեխաներիդ, առանց ամուսնու (եղբոր, հայրիկի) համաձայնության չպետք է դուրս գաս տանից և այլն: Տարածված էր նաև վաղ ամուսնությունները, կարծես թե իմ գյուղում, և հարևան գյուղերում դա օրենք էր։
Մի անգամ ինձ ասացին, որ քո ընկերուհուն նշանել են, իսկ ես այդ ժամանակ 16 տարեկան էի, գնում էի դպրոց, ինչպե՞ս կարող էր նման բան լինել, սխալ էի համարում և մտածում էի, որ նրա ավագ եղբայրը գնում է դպրոց, իսկ ընկերուհիս նշանադրվել է և արդեն պետք է նստի տանը: Ես ինձ միայնակ էի զգում, կարծես ոչ ոք ինձ նման չէր մտածում։ Այս ամենն անարդար էի համարում։ Ինձ անհանգստացնում էին տարբեր հարցեր. Ինչո՞ւ եմ ինձ ստիպում դա անել: Սեռի պատճառով ինչու՞ պետք է հնազանդվեմ այս կանոններին: Բայց ես պատասխան չունեի։
Քաղաքական հավասարությունը, կանանց իրավունքների պաշտպանությունը, իմ կարծիքով, տեսականորեն կար իմ շուրջը, սակայն իրական կյանքում ես տեսնում էի բոլորովին այլ պատկեր։ Ժամանակի ընթացքում գրքեր կարդալը, դպրոց, համալսարան հաճախելը և «իմ համայնքից տարբերվող մարդկանց» հանդիպելն ինձ օգնեց շատ բան ռացիոնալ հասկանալ: Ինձ ոչ մի բան ստիպված չէի։ Սեռս ինձ ցույց չէր տալիս, որ ես գոյություն ունեմ միայն երեխա ունենալու կամ տունը կարգի բերելու համար։ Դպրոցն ավարտելը, բարձրագույն կրթություն ստանալը, տնից միայնակ դուրս գալը, բողոքելն, իմ իրավունքն էր, քանի որ ես մարդ եմ և կարող եմ ապրել առանց այն էթիկետի, որը մեզ տվել է հասարակությունը։ Սակայն դա այնքան էլ հեշտ չէր, ոչ բոլորն էին գիտակցում, որ կանանց իրավունքները չեն ավարտվում ընտրություններին մասնակցելով և ուղղակի քվեարկությամբ, դա չէր նշանակում իսկական ազատություն կամ հավասարություն և քաղաքական էմանսիպացիա, դա մեզ ցույց տվեց նաև ֆեմինիզմի երկրորդ ալիքը։
Իմ կարծիքով, այս անհավասարությունը միայն հասարակության մեղքը չէ։ Եթե ուշադիր նայենք ֆիլմերը, սերիալները, հեքիաթները, կտեսնենք, որ տղամարդու հեգեմոնիան մեր մեջ ներարկում են մանկության տարիներին։ Օրինակ, սերիալում մենք հիմնականում տեսնում ենք կարիքավոր, խեղճ կանանց, որոնց օգնում են ուժեղ և հարուստ տղամարդիկ, տղամարդիկ տոտալ դոմինանտ դերերում են։ Նրանց մեզ ցույց են տալիս որպես ուժեղ, հարուստ, խելացի և ամենակարող: Իհարկե, այս ամենն ազդում է մարդու վրա եւ արդեն չափորոշիչներ է սահմանում մտքում, թե ինչպիսին պետք է լինի «լավ աղջիկն» ու «ուժեղ տղան»։ Նաև հեքիաթները – թույլ արքայադուստրը անընդհատ դժվարության մեջ է, և վերջապես արքայազնը գալիս և կարգավորում է ամեն ինչ: Մեզ այս ամենը սովորեցնում են մանկուց, և հետագայում այսպես դաստիարակված կանայք չեն կարող ինքնուրույն ապրել։ Եթե կինն ունի հաջող կարիերա և չունի ընտանիք, նա կարծես թե «կատարյալ» չէ, բայց եթե կինը չի աշխատում, ոչինչ չի անում իր համար, բայց ունի ամուսին և երեխաներ, նա արդեն «իդեալական կին է»:
Չնայած այս ամենին, հավատում եմ, որ 20 տարի առաջ ավելի վատ էր, այսօր ավելի լավ է և ժամանակի ընթացքում կփոխվի դեպի լավը, եթե շարունակենք ճշմարտությունն ասել ամբողջ սրտով և հոգով, պաշտպանելով մեր իրավունքները։ Մի բան լավ գիտեմ ու հավատում եմ, որ կինը ինչ էլ հագնի, որ տարիքում էլ ամուսնանա, քանի երեխա էլ ունենա, միեւնույն է, ազատ, լիարժեք մարդ է։ Նրա հագուստը, արտաքին տեսքը կամ ամուսնական կարգավիճակը չպետք է սահմանափակեն նրա ազատությունն ու կենսամակարդակը: Նա առանց ամուսնու, զավակի, եղբոր էլ կին է ու մարդ։
English
ქართული