Էթնիկ փոքրամասնությունները կազմում են Վրաստանի բնակչության 13%-ը, սակայն հասարակական և քաղաքական կյանքում ներգրավվածության մակարդակը, նրանց ներկայացվածությունը ընտրովի մարմիններում և պետական կառույցներում ցածր է։ Քաղաքական գործընթացներից դուրս մնացած էթնիկ փոքրամասնությունների կանանց համար «ապակե առաստաղը» մնում է անհաղթահարելի խնդիր։
Քաղաքականության մեջ կանանց ցածր ներգրավվածության խնդիրը վերացնելու նպատակով 2020 թվականին Վրաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որոնք նախատեսում են 25% գենդերային քվոտավորում։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնի կուսակցական ցուցակ, որտեղ յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն կլինի կին։ Քվոտավորումը որպես գործիք ապահովում են արդյունավետ միջոց՝ վերացնելու կանանց բացառումը լիարժեք քաղաքացիության հայեցակարգից»։
«Քաղաքականությունը փոխում է մշակույթը» , սակայն մշակութային ինքնությունը (գենդերային դերեր, մտածելակերպ, կարծրատիպեր) միանգամից չի փոխվում, դա երկարաժամկետ գործընթաց է, որը պահանջում է նպատակային քաղաքականություն, իրազեկման բարձրացում և լրատվամիջոցների ներգրավվածություն։ Ինստիտուցիոնալ մակարդակով փոփոխությունները, որոնք տեղի են ունենում «վերևից վար», բախվում են տեղական տարածքում մեծ դիմադրության, որոնք քննարկել են Մառնեուլի համայնքային ռադիոյի տնօրեն Կամիլա Մամեդովան և քաղաքացիական ակտիվիստ Շալալա Ամիրջանովան՝ հարցազրույցում։
Ի՞նչ լուրջ փոփոխություններ են նկատվում Մառնեուլիի շրջանում կանանց քաղաքական հզորացման ուղղությամբ։
Կամիլա Մամեդովան ասում է, որ վրացական քաղաքական մշակույթը շատ փխրուն է, որտեղ անընդհատ զգում ես, որ ինչ-որ բան «կփորփրեն», այդ պատճառով էթնիկ փոքրամասնությունների ակտիվ և ազատված կանայք ձեռնպահ են մնում քաղաքականությանը ներգրավվելուց: «Մենք շատ մոտ ենք քաղաքականությանը. լրատվամիջոցներում, քաղաքացիական ակտիվության մեջ, նախաձեռնող խմբերում, սակայն, երբեք ռիսկի չենք դիմում քաղաքականություն մտնել»։
Շալալա Ամիրջանովայի խոսքով, վրացական քաղաքականությունը խիստ պատրիարքական է. «Մառնեուլիում անցած տարիներին գյուղի ժողովներին միայն տղամարդիկ էին գալիս ու համայնքի համար խնդրահարույց հարցեր քննարկում։ Վերջին տարիներին կանայք նույնպես սկսել են մասնակցել նախընտրական հանդիպումներին, որոնց մեծ մասը ուսուցիչներ են՝ մոբիլիզացված տեղական ղեկավարության կողմից»։ Ճիշտ է, կանայք ակտիվ չեն նախընտրական հանդիպումներում, սակայն, ըստ հարցվողի, ներկա գտնվելը կարելի է դրական միտման սկիզբ համարել։
2020 թվականի ընտրությունների համար քվոտավորման համակարգի արդյունքում կուսակցական ցուցակի յուրաքանչյուր չորրորդը կին պետք է լիներ:Մառնեուլիի ռադիոյի լրագրողները կապ են հաստատել կին թեկնածուների հետ, որոնցից շատերը ցուցակում լինելու մասին տեղեկություն չունեին։ «Անհրաժեշտության կարգով հայտնված «Նարմինեի» հետևում կանգնած է «Ալին» և ղեկավարում է նրան (անունները պայմանական են): Այս փաստից պարզ է դառնում, որ այս փուլում կանանց ներկայացվածությունն իր բնույթով խորհրդանշական է, Կամիլա Մամեդովան կարծում է, որ խնդրի արմատը զարգանալու ցանկության բացակայությունն է։ Քաղաքական կուսակցությունները չեն հոգում կին թեկնածուների զարգացման վրա, ուստի ընտրություններից հետո այդ կանայք մոռացվում են բոլորի կողմից։ «Մենք՝ կանայքս, չպետք է խորհրդանշական լինենք այս գործընթացում, քանի որ ընտրողները դա զգում են։ Մենք պետք է հավատարիմ մնանք այն գաղափարին, որ կանայք պետք է լինեն ցուցակում»:
Շալալա Ամիրջանովան կարծում է, որ քվոտավորումն այն է, ինչը կարելի է համարել սառույցի հալման սկիզբ։ «Մենք տեսանք կին թեկնածուի, որը հայտնվեց մեծ լսարանի առջև։ Խուսափելով, բայց խոսեց առկա խնդիրների մասին, դա դրական իրադարձություն պետք է համարել։ Նման պրակտիկա նախկինում չի եղել»։ Այժմ կան մի քանի օրինակներ, որոնք խթան և օրինակ են այլ կանանց համար.
Կարևոր է, որ քաղաքական կուսակցությունները հոգ տանեն կին թեկնածուների զարգացման մասին, աշխատեն երիտասարդական թեւերի ամրապնդման ուղղությամբ։ Պետության համար կարևոր է տեսնել, որ էթնիկ փոքրամասնություններին պատկանող կանանց համար ժամանակավոր քվոտաները՝ անհավասար միջավայրում խտրականությունը վերացնելու նպատակով, նպատակին հասնելու մեթոդներից մեկն է, հետևաբար՝ անհրաժեշտ է արդյունավետ կառավարումը, որպեսզի գործընթացը չդառնա խորհրդանշական՝ ի տարբերություն սկզբի փուլից:
English
ქართული